Տիգրան Ավինյանը հետևել է Հրազդանի կիրճում մաքրման ու աղբորսիչ կայանների կառուցման աշխատանքներին։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից։
«Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող գոտու կարգավիճակի տրամադրման գործընթացի շրջանակներում կառուցում ենք ջրի նախնական կենսաբանական մաքրման կայան Գետառի վրա, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում, իսկ Հրազդան գետի վրա սկսել ենք 2 աղբաորսիչ կայանների շինարարական աշխատանքները:
Կայանների կառուցման նպատակը կեղտաջրերի և կոշտ կենցաղային աղբի ներթափանցման կանխարգելումն է, ինչը կնպաստի քաղաքում ջրային մակերեսների` Գետառի, Հրազդան գետի, ինչպես նաև Երևանյան լճի առողջացմանը»,-գրել է նա։