Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Սեպտեմբերի 3-5-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 3-5-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։
The post Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.