Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանը։
Նա հավելեց` առաջին անգամ չէ, որ Ոսկեպարում նման դեպք է տեղի ունենում։
«Այսպես կոչված «եռանկյունու» տարածքում է եղել է դեպքը։ Դա այն տարածքն է, որը գտնվում է հիմա մեր վերահսկողության տակ ու վարչապետը առաջարկում էր փոխանակել»,– ասաց նա։