Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյունի 21 հասցեի մոտ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը ավտոմեքենան կայանած դիրքից փորձել է շարժվել և բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված վիճակում գտնվող «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի վրա։
Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Աղբյուրի տվյալներով՝ «Mitsubishi»-ն հաշվառված է «Կոկա-Կոլա» ընկերության հաշվեկշռում։