Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Գերաշնորհ սրբազան հայրեր, սիրելի ընկերներ, հարգելի ներկաներ, Մեզ համար դժվար է այսօր նշել և արժևորել Արցախի հանրապետության օրը, երբ Արցախը հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Բաքվի բանտերում։ Բայց մենք պետք է արժևորենք այս օրը, որովհետև մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ։ Նախ դիմում եմ արցախցիներին։ Սիրելի՛ արցախահայեր,