Добавить новость

Собянин: ещё два беспилотника сбиты в Раменском городском округе

«Подтянутая, но старенькая»: Пугачева в шортах прогулялась по улицам Кипра

ГРИМ, КЕПКА ЛИБО "ДВОЙНИК НЕПОХОЖИЙ"? ТРАМПА МОГЛИ НЕ ПОДМЕНИТЬ?! Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?! Дональд Трамп, Владимир Путин, выборы в Америке.

Собянин: силы ПВО уничтожили 22 беспилотника, летевших на Москву

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի «Հերացի» ավագ դպրոցը:  Ուսումնական հաստատության 2019 թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Կառուցված ավագ դպրոցը նախատեսված է 520 աշակերտի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի և դպրոցի բացման առիթով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է դպրոցը՝ որպես տուն ընկալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, այն չկոթողացնելու տրամաբանությունը, որը մեզանում շատ է տարածված: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող դպոցաշինության այս ծրագիրը պետք է նպաստի ոչ թե դպրոցների, գիտելիքի կոթողացմանը, այլ դրանց մարդկայնացմանը, առօրեականացմանը, որպեսզի ավելի հասանելի լինեն մարդկանց:

Վարչապետը գիտելիքի և դպրոցի առօրեականացումը կարևորել է նաև երեխաներին լավ ու բարեկեցիկ ապրել սովորեցնելու համատեքստում: Ըստ նրա՝  պետք է օգնել երեխաներին, որ նրանք լավ ապրելը դարձնեն իրենց խնդիրը՝ և՛ անձնական,  և՛ հանրային,  և՛ պետական առումով:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ, մասնավորապես՝ դպրոցներում պետք է աշխատանքներ տարվեն պաթոսի աստիճանի նվազեցման ուղղությամբ. «Մեր դպրոցների այսօր առանցքային մեծագույն պրոբլեմներից մեկն այդ պաթոսի գերադրական աստիճանն է: Պաթոսը նաև գործիք է, որի տակ հաճախ մենք մեր չիմացությունն ենք թաքցնում: Սա շատ կարևոր նրբություն է: Եվ այստեղ պրոբլեմն այն է, որ բոլորս պետք է հասկանանք՝ մեր չիմացությունն ամենահզոր զենքն է մեր թշնամիների համար, որ օգտագործվում է մեր դեմ»:

Վարչապետի խոսքով՝  դպրոցը չպետք է լինի հարցերը թաքցնելու տեղ, դպրոցը պետք է լինի հարցերը բարձրաձայնելու, հարցերի պատասխանները հնչելու, դրանք քննարկելու տեղ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես պետություն, ժողովուրդ պետք է պատասխանել մի պարզ հարցի՝ ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար է՝ այն տրամաբանությամբ, որ բարեկեցության մեջ է մտնում նաև անվտանգությունը, արդարությունը, օրինականությունը: «Այդ անվտանգության մեջ մտնում  է նաև քաղաքացիների երջանիկ լինելու իրավունքը, որը մենք՝ որպես պետություն, պետք է ապահովենք: Եվ ես՝ որպես  Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյա, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ  բոլորը, առավել ևս պետական ինստիտուտները, պետք է իրենց դիրքը կարգաբերեն ըստ այս տրամաբանության, որովհետև դա է ժողովրդի պահանջը, ակնկալիքը: Ըստ վարչապետի՝ ժողովուրդը չի ուզում տեսնել  Հայաստանի Հանրապետությունը որպես իր զոհասեղան, ժողովուրդն ուզում է տեսնել Հայաստանի Հանրապետությունը որպես իր բարեկեցիկ, անվտանգ ազատ ապրելու տեղ և միջավայր, որը Կառավարությունը պարտավոր է  ապահովել և ապահովելու է:

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին 

նոր դպրոցի առիթով և նշել. «Այս շենքը ընդամենն անշունչ մի առարկա է, այն պետք է ապրեցնեք դուք: Եվ ես համոզված եմ, որ դուք այն կապրեցնեք և կապրեցնեք՝ հանուն ապրելու, հանուն ապագայի, հանուն Հայաստանի Հանրապետության: 

Փա՛ռք նահատակներին 

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:               

Հաջորդիվ վարչապետն այցելել է Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոց:  2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ: Դպրոցն  ապահովված է ամբողջական գույքով՝ բացառությամբ լաբորատոր գույքից: Այս պահին այնտեղ սովորում է 48 աշակերտ: Վաղատինի միջնակարգ նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար:

Վաղատինի դպրոցում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ուսումնական հաստատություններում արժեքային համակարգի դասավանդումը: Վարչապետն արձանագրել է՝ այն պետք է լինի պետականակենտրոն արժեքային համակարգ, որի առանցքում դրված է Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետականությամբ, պետական սիմվոլներով, ՀՀ պետական օրերի, ՀՀ աշխարհագրության և տարածքի մասին իմացությամբ: Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է «Հայրենիքը պետություն է» հայեցակարգի պարզաբանումը և այդ թեմայի շուրջ քննարկումները կրթական հաստատություններում: 

Վարչապետը նաև նշել է, որ  դպրոցը, Հայաստանի Հանրապետության ամեն քառակուսի, ամեն անկյուն յուրաքանչյուրի հոգածության առարկա պետք է լինի. «Իհարկե, ամեն ինչի համար կա  պաշտոնյա, որը պատասխանատու է, բայց միայն պաշտոնյաներով խնդիրներ լուծել չի լինի: Հենց քաղաքացի լինելն է ամենաբարձր և ամենակարևոր պաշտոնը, որ մեզնից յուրաքանչյուրն ունի»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գյուղում ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ դեպի դպրոց տանող ճանապարհների բարելավմանը:      

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են  նաև Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց: Կիրանցում կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

Վարչապետը Կիրանցի նորակառույց դպրոցում անդրադարձել է անվտանգային հարցերին, մասնավորապես՝ դպրոց հաճախելու վերաբերյալ. «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր,  երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»: Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ երբ ասում են, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, դա ինքնին պետք է նշանակի, որ ադրբեջանական Խեյրիմլի գյուղում էլ դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն ինչ տեղի է ունեցել Կիրանցում՝ սահմանազատման գործընթացը, ահռելի հաջողություն է մեր պետության համար: «Սա մեծ հաջողություն է, որովհետև երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, հարց է առաջանում՝ դու պետություն ունե՞ս, թե՞ չունես:  Մենք Հայաստանի անկախ, ինքնիշխան, սուվերեն, ուժեղ, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում», -ասել է վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորակառույց դպրոցը Կիրանցի վերածննդի ամենակարևոր խորհրդանիշն է, բայց նաև մեր ընկած բոլոր եղբայրների ամենախոսուն և ամենակարևոր հուշարձանն է:

«Փա՛ռք նահատակներին,

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Կիրանցը և կեցցե՛ն մեր երեխաները, որոնք այսօր մուտք գործեցին Կիրանցի նորակառույց դպրոց»,- ամփոփել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Կիրանցում ծանոթացել է նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Վարչապետի վերջին կանգառը եղել է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 747 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100, իսկ նախակրթարանը՝ 20 երեխայի համար: Այն ապահովված է ամբողջական գույքով: Այս պահին այնտեղ սովորում է 52 աշակերտ:

Անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրա շարունակականության ապահովումը և նշել, որ այն գյուղին, երեխաներին,  կյանքին նոր որակ է բերում:

Վարչապետը վերահաստատել է այն միտքը, որ դպրոցն առաջին հերթին աշակերտներին,  երեխաներին պետք է պատրաստի բարեկեցիկ, հարուստ կյանքի.  «Մենք մեր երեխաներին պետք է  սովորեցնենք դառնալ հարուստ: Օրինական, ստեղծարար աշխատանքով հարստանալ և հարստացնել գյուղը, բնակավայրը, մարզը, պետությունը: Սա ամենակարևոր հմտությունն է, որ մենք մեր երեխաներին պետք է սովորեցնենք»:

Կառավարության ղեկավարը կարևորել է՝ կրթական բոլոր ծրագրերը պետք է լինեն պետականակենտրոն, որովհետև պետությունն այն ամենակարևոր արժեքն է, որն  ունենք: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չկա ավելի կարևոր արժեք, քան պետությունն ու պետականությունը, որովհետև դրանք մեր ինքնության պահպանման ամենակարևոր գրավական են: Վարչապետն ընդգծել է, որ նաև պետական մակարդակով են արձանագրել, թե որոնք են մեր ազգային արժեքները, որոնք պետք է ուսուցանեն նաև դպրոցում: Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաներին նորակառույց դպրոց ունենալու առիթով: 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

ГРИМ, КЕПКА ЛИБО "ДВОЙНИК НЕПОХОЖИЙ"? ТРАМПА МОГЛИ НЕ ПОДМЕНИТЬ?! Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?! Дональд Трамп, Владимир Путин, выборы в Америке.

РЕН ТВ: Неизвестный пронес гранату на автовокзал «Красногвардейский»

Средства ПВО сбили ещё пять БПЛА в городских округах Раменское и Домодедово

Собянин: ещё два беспилотника сбиты в Раменском городском округе

Музыкальные новости

Леонтьев вернулся в Россию из США ради концерта Крутого

Путин заявил, что Россия готова увеличить поставки нефти и газа в Индию

Кудерметова в паре с Чжань Хаоцин вышли в полуфинал итогового турнира WTA

Президент Путин: в Европе сейчас не хватает мозгов

Новости России

Средства ПВО сбили ещё пять БПЛА в городских округах Раменское и Домодедово

Собянин: ещё два беспилотника сбиты в Раменском городском округе

Собянин: силы ПВО уничтожили 22 беспилотника, летевших на Москву

Российские войска контролируют бывший пионерский лагерь «Дружба» в Часовом Яре

Экология в России и мире

Дистрибьюция Музыки. Дистрибьюция Музыки в России. Дистрибьюция музыки в вк. Яндекс музыка дистрибьюция. Цифровая дистрибьюция музыка. Дистрибьюция музыки под ключ.

Займы онлайн на карту: быстро, удобно и надежно

Дмитрий Несоленый возглавил депо «Унеча» компании «ЛокоТех-Сервис»

По крови. Малышева назвала бесполезные анализы в обследовании щитовидки

Спорт в России и мире

Денис Шаповалов стал чемпионом турнира ATP-250 в Белграде

Даниил Медведев станет самым возрастным участником Итогового турнира — 2024

Финал теннисного Итогового турнира WTA пройдет без первой ракетки мира Соболенко

Гауфф выиграла Итоговый турнир WTA - 2024

Moscow.media

Amazon планирует многомиллиардные инвестиции в разработчика конкурента ChatGPT

Mozilla Foundation уволила 30% сотрудников на фоне большого штрафа в РФ

В 2025 году в России начнут выпуск нового грузовика собственной разработки

На Ямале водитель мусоровоза погиб при разгрузке отходов











Топ новостей на этот час

Rss.plus






ТРАМПА МОГЛИ НЕ ПОДМЕНИТЬ?! ГРИМ, КЕМПА ЛИБО "ДВОЙНИК НЕПОХОЖИЙ"? Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?! Дональд Трамп, Владимир Путин, выборы в Америке.

Обитает в животе: как в организме развивается вирус Коксаки

«Подтянутая, но старенькая»: Пугачева в шортах прогулялась по улицам Кипра

Стажер московского турагентства похитила у туристов почти 2 миллиона рублей с помощью поддельного QR-кода