Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը հրաձիգները պայքարում էին 50մ մրցատարածությունում։
Այս մասին հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
«Մեր թիմը այսօր նույնպես անմասն չմնաց մեդալային պայքարից.
Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան եռյակը 50մ վազող թիրախ կանանց թիմային պայքարում 1658 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Գոռ Խաչատրյանը երիտասարդների անհատական պայքարում 568 միավորով նվաճեց բրոնզե մեդալ։
Երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1495 միավոր արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր»,- հայտնում են ֆեդերացիայից։