Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուկա դի Ջանֆրանչեսկոյի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցությունը։