Արդեն երրորդ տարին է՝ Հայաստանի խորհրդարանում անցկացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը: Օգոստոսի 19-ին մեկնարկած ծրագիրն արդեն ավարտվում է, եւ ԱԺ նիստերի դահլիճում խորհրդանշական միջոցառմամբ տեղի է ունեցել ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից շրջանավարտներին հանձնել է ավարտական հավաստագրերը: «Ամառային դպրոց»