Կամչատկայում ուղղաթիռ է կործանվել, որում եղել է 22 մարդ, հայտնաբերվել են ուղղաթիռի բեկորները։
Այս մասին հայտնել է Կամչատկայի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը։
«Անհետացած ուղղաթիռը հայտնաբերվել է, նախնական տվյալներով՝ այն վթարի է ենթարկվել»,- ասել է Լեբեդևը։
Տարածաշրջանի ԱԻ դեպարտամենտից հայտնել են, որ «օդից հայտնաբերվել են նախկինում անհետացած ուղղաթիռի բեկորները, որը գտնվում է 900 մետր բարձրության վրա այն վայրի մոտ, որտեղ վերջին անգամ կապ է հաստատվել»։
Կործանման վայրում հայտնաբերվել է 17 դի։
Ուղղաթիռում եղել է 22 մարդ՝ 19 զբոսաշրջիկ և անձնակազմի 3 անդամ։
Նրանց թվում են Ռուսաստանի ֆուտբոլային միության ֆինանսական տնօրեն Արսենի Զամյատինը և նրա կինը՝ Պոլինան։