ՌԴ ԶՈւ-ն հատուկ գործողության ընթացքում ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ևս երկու բնակավայր՝ Պտիչյեն և Վիեմկան։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է նաև Կալինովո, Ձերժինսկ, Գրոդովկա, Դիմիտրով, Լեոնիդովկա, Միխայլովկա, Նիկոլաևկա և Սելիդովո բնակավայրերի շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի յոթ բրիգադների պարտության մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Կիրովո բնակավայրը: