ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ Սիրելի՛ սովորողներ, ես գտնվում եմ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ինչն ամենևին պատահական չէ։ Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի՝ այն նշանավորելով բազմաթիվ միջոցառումներով, մրցույթներով ու ցուցահանդեսներով: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ինչպես և մեր մյուս թանգարանները, նաև թատրոնները, համերգասրահները, արգելոց-թանգարանները, լինելու են դպրոցականների այցելության, նախագծային