Добавить новость

У дома на Кантемировской в Москве, где жил Юрий Шатунов, высадили белые розы

Еще одну школу капитально отремонтировали в Московской области

Расписание на МЦД-4, Киевском и Горьковском направлениях изменится на выходных

Антонов: Россия добивается восстановления прав на её захваченную США дипсобственность



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ուսումնական տարին մեկնարկում ենք շարունակական բարեփոխումների ընթացքով՝ ամրացող համոզմամբ, որ զարգացման ամենաուղիղ ճանապարհը որակյալ կրթությունն է․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ սովորողներ, ես գտնվում եմ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ինչն ամենևին պատահական չէ։ Այս ուսումնական տարին ազդարարում ենք մշակութային կրթության տարի՝ այն նշանավորելով բազմաթիվ միջոցառումներով, մրցույթներով ու ցուցահանդեսներով:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ինչպես և մեր մյուս թանգարանները, նաև թատրոնները, համերգասրահները, արգելոց-թանգարանները, լինելու են դպրոցականների այցելության, նախագծային ուսուցման միջոցով տեղում գրականությունն ու պատմությունը նոր անկյան տակ բացահայտելու, սովորելու և իմաստավորելու վայրերից մեկը:

Հենց այս միջավայրում է, որ զարգանում են մեր ինքնուրույն միտքը, քննադատական մտածելակերպը, ձևավորվում ենք մենք՝ որպես քաղաքացի՝ մեր արժեքներով ու դիրքորոշումներով:

Մշակույթն ու արվեստն են, որ բացում են մեր երևակայության սահմանները, թույլ տալիս երազել, ձևակերպել մեր երազանքներն ու գնալ դրանց հետևից: Կրթություն-մշակույթ ամուր կապը ձևավորելու ենք առաջին դասից մինչև ավարտական վերջին դաս՝ նորովի զարգացնելով նաև միջոցառումների անցկացման մշակույթը դպրոցներում: Այս տարվանից տասներորդ դասարանում կսկսենք ուսումնասիրել «Արվեստ» առարկան, որը Հանրակրթության նոր չափորոշչի կարևոր բաղադրիչներից է, և անկախ մասնագիտական կողմնորոշումից՝ օգնելու է լինել նախաձեռնող և ստեղծագործող։

Նախատեսում ենք ունենալ Արվեստի օր, որտեղ դպրոցները կներկայացնեն իրենց մշակութային կրթության նախագծերը, իրականացնելու ենք կրթամշակութային նախագծերի մրցույթ, թատերական շաբաթ, թանգարանային օրեր: Բոլոր մարզերում և Երևանում կիրականացնենք մշակութային էքսպոներ, որտեղ մեր մշակութային հաստատությունները հանդես կգան իրենց տաղավարներով, իրենց խաղացանկերի և ցուցադրությունների ներկայացմամբ՝ իրազեկելով դրանց մասին դպրոցականներին, ծնողներին և ուսուցիչներին։ Կիրականացվեն ուսուցիչների և մշակութային հաստատությունների աշխատակիցների համատեղ վերապատրաստումներ: Աշխատելու ենք հետադարձ կապի ակտիվ ռեժիմով՝ կիրառելով շփման տարբեր հարթակներ:

Դե իսկ սեպտեմբերի 21-ին՝ մեր պետության Անկախության օրը, ականատես կլինենք Հայաստանի պատմության թանգարանում մի շատ կարևոր ցուցադրության բացման՝ «Անահիտից Մարիամ․ Մայր Աստվածություն» խորագրով, որտեղ հնարավորություն կունենանք դիտելու եզակի նմուշներ, այդ թվում՝ Բրիտանական թանգարանից մեզ այցելող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը։ Վստահ եմ՝ ցուցադրության վեց ամիսներին յուրաքանչյուրդ հնարավորություն կունենա այցելելու թանգարան։

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, ինչպես նախընթաց տարիներին, այս ուսումնական տարին ևս մեկնարկում ենք շարունակական բարեփոխումների ընթացքով՝ ամրացող համոզմամբ, որ զարգացման ամենաուղիղ ճանապարհը որակյալ կրթությունն է: Բարեփոխումներն իրականացվում են թե՛ բովանդակային, թե՛ ենթակառուցվածքային մակարդակներում. կառուցվում, վերակառուցվում, նոր գույքով և սարքավորումներով են հագեցվում մեր դպրոցներն ու մանկապարտեզները, քոլեջներն ու ուսումնարանները, արդեն պատրաստ է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որն հետագա տարիներին իրագործվելու է՝ դառնալով գիտակրթական նոր միջավայր, որտեղ կսահմանվեն բարձրագույն կրթության նոր չափանիշներ և նշաձողեր:

Հանրակրթության պետական չափորոշիչն այս ուսումնական տարում գործելու է արդեն 7 դասարաններում, գրեթե բոլոր առարկաների համար տպագրվել են նոր դասագրքեր, փոխվել է ավարտական քննությունների ձևաչափը, մանկավարժներին շարունակաբար խրախուսելու, կարողությունները զարգացնելու մեխանիզմներ են մշակվել, ուսանողներին, երիտասարդ գիտնականներին տրվել են նոր հնարավորություններ՝ շնորհիվ այն բարեփոխումների, որոնք ակտիվորեն իրականացվում են:

Բարեփոխումների ճանապարհը դյուրին չէ. այս փուլում մենք անցնում ենք խոչընդոտներով լի ճանապարհ և որևէ հաջողություն չէինք գրանցի առանց մեր ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների, ուսանողների և դասախոսների, մեր գիտնականների և բուհական կառույցների անմիջական աջակցության:

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ջանքի ու նվիրումի համար:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին, որոնց համար ուսումնական տարին նաև կյանքի նոր փուլի սկիզբ է: Սովորելն ու ուսումնասիրելը աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից են. սովորե՛ք հաճույքով, դժվար հարցեր տալով, պրպտելով, սխալվելով ու սխալներից հետո ճիշտը գտնելով։

Շնորհավոր Սեպտեմբերի մեկ»։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

"Этажи": средняя цена квадратного метра выросла до 133,22 тыс. руб

Пожар произошел на нефтеперерабатывающем заводе в Капотне на юго-востоке Москвы

Губернатор Шапша: ПВО ночью сбила в четырех районах Калужской области БПЛА ВСУ

Собянин: Беспилотник упал на территории Московского НПЗ

Музыкальные новости

Еще один направлявшийся к Москве БПЛА сбит ПВО — Собянин

В Москве возле дома, где жил Юрий Шатунов, высадили белые розы

Собянин: БПЛА сбили на подлете к Москве в городском округе Подольск

Стало известно о задержке нескольких рейсов из «Внуково»

Новости России

Губернатор Шапша: в четырех районах Калужской области сбили беспилотники

Жильем поросло: как будут управлять многоквартирными домами

«Локомотив» — «Краснодар»: когда начало, где смотреть онлайн матча 7‑го тура РПЛ 1 сентября

Собянин: в Подмосковье сбиты девять беспилотников

Экология в России и мире

Отечественные грузовые шины прошли испытания в рамках ралли-марафона «Шелковый путь–2024»

Радио Romantika рекомендует open-air «Легенды мирового рока»

37 российских туроператоров прекратили дальнейшую работу

«Мы не могли нормально работать»: как Азербайджан препятствовал оказанию помощи Красного Креста во время блокады Нагорного Карабаха. Фоторяд

Спорт в России и мире

Зверев выиграл 100-й матч на турнирах «Большого шлема»

Теннисистка Самсонова вышла в четвертый круг US Upen

Теннисист Рублев вышел в четвертый круг Открытого чемпионата США

Путинцева в матче с пятой ракеткой мира определила участницу 1/8 финала US Open

Moscow.media

Парад планет над Россией: всё, что вам нужно знать

Движение на перекрестке бульвара Архитекторов с улицей Волгоградской в Омске возобновят 31 августа

В России разработали технологию 3D-печати протезов пальцев

Мост через Обь в районе Сургута в ХМАО готов почти наполовину











Топ новостей на этот час

Rss.plus






ЦСКА — «Торпедо» — 3:1. Видеообзор матча Кубка мэра Москвы

Дело возбудили после пожара в Подмосковье, где погибли трое детей

Белокаменцы сыграли на ложках на фестивале национального творчества

Володин: учителям, родителям и детям предстоит пройти путь получения знаний