Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի տնային խաղում «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Բրայթոնի» հետ՝ 1-1։
«Արսենալի» կազմում գոլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը: Հյուրերը պատասխանեցին Ժոաո Պեդրոյի դիպուկ հարվածով:
«Արսենալը» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Բրայթոնն» առաջինն է՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Արսենալից»:
Հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի սեպտեմբերի 15-ին մրցակցի հարկի տակ «Տոտենհեմի» հետ, իսկ մեկ օր առաջ «Բրայթոնը» կընդունի «Իպսվիչ Թաունին»: