Կամչատկայում որոնվում է «Վիտյազ-Աերո» ընկերության Մի-8 ուղղաթիռը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ուղղաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ, սակայն կան տեղեկություններ նաև ուղևորների առկայության մասին։
«Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ կա: Ուղղաթիռը որոնվում է հենց նույն ավիաընկերության կողմից», - նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունների հաղորդմամբ՝ Ռոսավիացիայի տվյալներով ուղղաթիռում անձնակազմի անդամներից բացի եղել է նաև 19 զբոսաշրջիկ, սակայն այս տեղեկությունը դեռ ստուգվում է։