Շատ կարևոր քայլեր են ձեռնարկվում ադրբեջանական բանակը թուրքական մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ։
Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
«Այդ միջոցառումները նախատեսվում է շարունակել նաև հետագայում։
Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործունեությունը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ժողովուրդը լիովին զգացել է Թուրքիայի աջակցությունը»,- ասել է Հասանովը։