Այսօր անցկացվում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլի վիճակահանությունը։ Բոլոր 36 թիմերն իմացան իրենց մրցակիցներին։
Նշենք, որ յուրաքանչյուր թիմ հիմնական փուլում ունենալու է 6 մրցակից՝ մեկական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։
1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։ Նշենք, որ 25-ից 30-րդ տեղերը զբաղեցրած թիմերը հրաժեշտ կտան մրցաշարին։
«Նոայի» մրցակիցները ԿԼ-ի հիմնական փուլում կլինեն Լոնդոնի «Չելսին», Վիենայի «Ռապիդը», ԱՊՕԵԼ-ը, «Մլադա Բոլեսլավ», «Բակա Տոպոլա», «Վիկինգուր»։