ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Երևանի դպրոցների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներն ամփոփող կրթական էքսպոյին, որտեղ ներկայացված էին նախագծեր 21 դպրոցներից: Նախարարը շրջել է տաղավարներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Այնուհետև, Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է խրախուսել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում Երևան քաղաքից լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։