Իսպանական Պրիմերայի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցել է «Լաս-Պալմասի» հետ և ոչ-ոքի խաղացել: «Գրան Կանարիա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 5-րդ րոպեին բացել է «Լաս-Պալմասի» կիսապաշտպան Ալբերտո Մոլեյրոն: 69-րդ րոպեին պատասխան գնդակը հեղինակել է մադրիդցիների բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Երեք տուրից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է հինգ միավոր և զբաղեցնում է իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը՝ հինգ միավորով զիջելով առաջին տեղում գտնվող «Բարսելոնային» և մեկ խաղ պակաս ունենալով։ «Լաս-Պալմասն» ունի մեկ միավոր և զբաղեցնում է 17-րդ տեղը։