ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պայմանավորվել են չճանաչել Նիկոլաս Մադուրոյին որպես Վենեսուելայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։
Այս մասին արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք որոշել ենք, որ չենք կարող ճանաչել Մադուրոյի լեգիտիմությունը որպես ընտրված նախագահ։ Նա, իհարկե, կմնա երկրի փաստացի նախագահը»,-ասել է Բորելը։
Քվեաթերթիկների 80%-ի հաշվարկից հետո Մադուրո ստացել էր 5,150,092 ձայն, իսկ Մադուրոյի մրցակից Էդմունդո Գոնսալեսը՝ 4,445,978 ձայն: Մադուրոն երկիրը ղեկավում է 2013 թվականից: