Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում գումարվեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների շրջանակներում ստեղծված Համակարգող հանձնախմբի հերթական նիստը։ Հիշյալ արարողությունների աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով Նորին Սրբության տնօրինությամբ տակավին նախորդ տարվանից ստեղծվել է Համակարգող հանձնախումբ, որն ատենապետում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։