Գերմանիայի չեմպիոն «Բայերը» հաղթանակով է սկսել տիտղոսի պաշտպանությունը Գերմանիայի գավաթի խաղարկությունում։
1/32 եզրափակիչում իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Կառլ Ցեյսին» և առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Յոնաս Հոֆմանը։