Օգոստոսի 28-ին Դիլիջանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարների, այդ նպատակով արդեն իսկ իրականացվող և հնարավոր նոր նախաձեռնությունների շուրջ։
Քննարկվել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային համալրման, բյուջետային ու վարչատնտեսական հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հանրային դիվանագիտությանն առնչվող թեմաների։
The post Դիվանագետները ՀՀ ԱԳՆ նախարարի գլխավորությամբ քննարկել են տարածաշրջանի երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.