Հրաձիգ Գոհար Հարությունյանը Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող 10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մարզուհին կիսաեզրափակչում 6:2 , իսկ եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։