Օգոստոսի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ ժամանել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, օգոստոսի 26-ին Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող «Wine Corner Ashtarak»-ում համերգի ժամանակ ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Ներկա է եղել նաև Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով այդ ժամանակ վիճաբանության մեջ է մտել մարզպետի հետ, որը հետո վերածվել քաշքշուկի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով համերգի ավարտից հետո Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով եղել է մի քանի անձանց հետ, պատվիրել են երգ՝ «Ոտ տակայա դոլյա վառավսկայա»-ն ու մարզպետը, ընդիմացել է ասելով․ «Ես այստեղ, դու ինչ որ գողական երգ ես պատվիրում։
Ես կգնամ, նոր դու քո երգը կպատվիրես»։Այն դուր չի եկել Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկին ու սկսվել է լեզվակռիվ, քաշքշոց, անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։