Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են 41-ամյա Գեորգի Ղազարյանի վարած «Ford Mustang» մակնիշի, 43-ամյա Ռոման Մարգարյանի վարած «Mercedes» մակնիշի և 37-ամյա Սամվել Վաղարշակյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Բախման հետևանքով «Ford Mustang»-ը գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: «Mercedes»-ը եղել է կայանված: