Добавить новость

Где Дуров: ростовчане расклеили объявления в поддержку создателя VK и Telegram

Более 1,5 тыс человек узнали о туристическом потенциале Подмосковья на фестивале

Ликсутов: Благодаря каршерингу парковки работают эффективнее

По факту многомиллиардных хищений в «Роснано» возбудили несколько дел



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չլիցենզավորված բուքմեյքերների արգելված գովազդը Հայաստանում չի վերահսկվում՝ Երևանում անցկացվեց խախտումներով հերթական մասշտաբային միջոցառումը (տեսանյութ)

Օգոստոսի 23-ին Մարզահամերգային համալիրում անցկացվեց խառը մենամարտերի սպորտաձևի մրցույթ՝ «Հայաստանի հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի»:

Իրադարձությունը, իհարկե, սպորտային է ու գրավեց մեծ թվով  սպորտասերների ուշադրությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի ամենամեծ հարթակներից մեկում անցկացվող միջոցառումը խախտել է Հայաստանի Հանրապետության մի քանի օրենք:

Գլխավոր հովանավորներից մեկը Հայաստանում չլիցենզավորված ռուսական «Վին լայն» բուքմեյքերական ընկերությունն էր:

Հատկանշական է, որ ՀՀ–ում չլիցենզավորված բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը արգելված է: «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում է. «Արգելվում է խաղային գործունեության կազմակերպումն՝ առանց սույն օրենքով սահմանված լիցենզիայի»: Իսկ նշված ընկերությունը ոչ միայն գովազդում էր իր ապրանքանիշը, այլև թիրախավորելով ներկաներին առաջարկում խաղադրույք կատարել, հենց էկրանին ցուցադրելով այդ պահին ընթացող մենամարտի գործակիցները:

Բացի սա՝ «Գովազդի մասին» օրենքը սահմանում է, որ արգելված է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով՝ բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում:

Ու նորից բախվում ենք մի իրականության, երբ փաստացի ՀՀ տարածքում անօրինական գործող ընկերությունը մեծ ծավալով գովազդ է իրականացնում բոլոր հնարավոր հարթակներում՝ թվայինից մինչև տպագիր, իսկ ՀՀ օրենքը գործում է միայն տեղական 4 օպերատորների համար:

Ստացվում է՝ օրենքի արգելքը չլիցենզավորված արտասահմանյան բուքմեյքերական ընկերությունների համար չի գործում:

Նշված միջոցառման ժամանակ գովազդների քանակը զարմացնող էր. բուքմեյքերական ընկերության գովազդ կար Համալիրի դիմացի մեծ գովազդային վահանակների վրա, աստիճանների ներքևի մեծ վահանակների վրա:

Բուքմեյքերական ընկերության գովազդը շատ է եղել նաև շենքի ներսում՝ ինչպես տպագիր ձևով, այնպես էլ տեսանյութերի ու ձայնային գովազդի տեսքով: Այս գովազդը օրեր շարունակ ակտիվ տարածվել է նաև սոցիալական հարթակներում և այլ գովազդային հարթակներում մինչև միջոցառումը:

Երևանի քաղաքապետարանից Tert.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք արտաքին գովազդների հետ կապված կազմակերպիչները հաստատում ստացել են, ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնեցին, որ գովազդները եղել են Համալիրի տարածքում, ուստի խնդիրը ոչ թե իրենց, այլ հենց Մարզահամերգային համալիրի ղեկավարության տիրույթում է։

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Մարզահամերգային համալիրը միայն տարածքն է տրամադրել, և մնացած պատասխանատվությունը կազմակերպիչների տիրույթում է:

«Մենք միայն տարածքն ենք տրամադրել, ամբողջ կոնտենտի՝ միջոցառումների, նույնիսկ անվտանգության համար պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները: Իրենք մեզնից «սերվիզ» են վերցնում՝ դահլիճ, սպասարկում և այլն: Այնպես որ, եթե մի բան եղել է, դա մեր տիրույթում չէ, մենք որևիցե առնչություն չունենք»,- ասաց նա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց՝ այն որ մեր երկրում շատ օրենքներ մնում են թղթի վրա, այդտեղ 2-րդ կարծիք լինել չի կարող:

Նրա խոսքով՝ ամեն դեպքի մասով պետք է կատարվի քննություն: «Պետք է կոնկրետ բողոքի հիման վրա կատարվի կոնկրետ դեպքի քննություն: Քանի որ կան դեպքեր, որ կրում են մասսայական բնույթ, լինում են դեպքեր, որ խախտումը կատարվում է հենց մեկ միջոցառման ժամանակ և դա նախապես կանխատեսելն ու մոնիտորինգ անելը հնարավոր չի լինում: Նշված դեպքը հենց այդպիսին է»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ իրականում հիմա ի՞նչ պետք է տեղի ունենար կազմակերպիչների հետ, նման խախտումների համար, Պիպոյանն ասաց. «Բնականաբար, վարչական սանկցիա պետք է կիրառվեր, բայց էլի եմ ասում՝ ինչ-որ մեկը պետք է դիմի, որ այդ վարչական սանկցիան լինի: Մամուլի հրապարակումը կարող է դիտարկվել որպես բողոք, բայց այդուհանդերձ հարց է առաջանում փաստերի հավաքագրման հետ կապված»:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իրականում «Գովազդի մասին» օրենքի հետ կապված կան լուրջ խնդիրներ:

Նշենք, որ սա արդեն 2-րդ դեպքն է նման խախտումներով մեծ միջոցառման: Առաջին «Մերիդիան» կենտրոնում Mac Conference-ն էր, որի ժամանակ տեղ գտած խախտումների մասով ՊԵԿ-ը հսկողական աշխատանքներ է իրականացնում:

Լուսանկարը՝ BlogNews.am-ի

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

По факту хищений в «Роснано» расследуется сразу несколько уголовных дел

Пост №5903807

В Подмосковном Подольске открылась историческая художественная выставка

Кардиолог посоветовал людям с болезнями сердца есть овсянку и гречки

Музыкальные новости

В Wildberries озвучили причину приостановки иска Бакальчук о разводе

Сергей Собянин. Главное за день

Не молчи, говори! Поддержите Павла Дурова и свободный интернет!

Росгвардейцы приняли участие в межведомственной тренировке в Подмосковье

Новости России

Кардиолог посоветовал людям с болезнями сердца есть овсянку и гречки

Прогулки по Москве

Шесть важных навыков для дизайнеров будущего по Станиславу Кондрашову

В Домодедово Московской области проверили готовность школы к учебному году

Экология в России и мире

На позитиве и на постоянном движе! Концерты звезд «Авторадио» в «Музеоне»

Россиянам будут давать гранты на устойчивое развитие заповедных территорий

Beauty новинки осени: SIBERINA и Agenda

10 странных медицинских состояний, о которых практически никто не слышал

Спорт в России и мире

Чжан Шуай проиграла 23-й раз подряд, обновив свой же антирекорд WTA и АТР

Теннисист Рублев был предупрежден за ругань в матче US Open

Анна Блинкова проиграла Эмме Наварро на старте Открытого чемпионата США

Россиянин Рублев уверенно победил бразильца Уайлда на старте US Open

Moscow.media

В этом году Отделение СФР по Москве и Московской области компенсировало стоимость полиса ОСАГО 1 192 жителям региона

Более 150 студентов в этом году прошли практику в «Автодоре» и дочерних организациях

Utrace поможет фармкомпаниям быстрее получать сведения о движении лекарств, произведенных контрактными заводами

Две орловчанки перевели мошенникам по более полутора миллиона рублей











Топ новостей на этот час

Rss.plus






Пост №5903807

Победителей флешмоба, приуроченного к Дню Российского флага, наградили в Канавинском районе

Кардиолог посоветовал людям с болезнями сердца есть овсянку и гречки

ДЕЛА ПАВЛА ДУРОВА, "ПОЛКА ИГОРЕВА", КОЛИ ГЕРАСИМОВА; ДОНАЛЬДА ТРАМПА; ЖУРНАЛИСТОВ САФРОНОВА, ГОЛУНОВА. Очень важные серьёзные данные для России и мира.