Добавить новость

Актриса Дружинина опровергла слухи о госпитализации

Оперный фестиваль пройдет в музее-заповеднике «Царицыно»

Вадим Терещук: «Радио — это модно и навсегда»

Илья Гращенков: Мигранты загнали российскую власть в ловушку

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մանրամասներ՝ Արցախից տեղահանված անձանց 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցուպատասխանի ձևաչափով մանրամասներ է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ:

ՀԱՐՑ 1։ Եթե նույն ամսվա ընթացքում ՀՀ-ից բացակայել եմ 10 օր, արդյոք դա կարող է ազդել աջակցության վճարման գործընթացի վրա։

ՊԱՏԱՍԽԱՆ։  Եթե բացակայել եք ՀՀ–ից, ապա ինքնին բացակայության հիմքով տվյալ ամսվա աջակցությունը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիս, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե  Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը։ Ուշադրություն․ ցանկացած պատճառով մերժվելու դեպքում աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է նոր դիմում լրացնել։ 

ՀԱՐՑ 2։ Ինձ պատկանող անշարժ գույքի բնակտարածքի մակերեսը փոքր է 20 քմ-ից, սակայն ստացել եմ միայն 10 հազար դրամ աջակցություն։ Ե՞րբ կարող եմ լրացուցիչ 40 հազար դրամ աջակցությունը ևս ստանալ, և արդյոք կստանամ նաև չստացած ամիսների համար։ 

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե Ձեր կամ Ձեր ամուսնու կամ Ձեր երեխայի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակվելու համար նախատեսված միակ անշարժ գույքի բաժնեմասը փոքր է 20 քառակուսի մետրից, ապա հուլիս ամսվա Ձեր աջակցությունն արդեն իսկ տրամադրվել է 50 հազար դրամի չափով՝ Անշարժ գույքի պետական ռեգիստրից ստացվող տվյալների հետ համադրման արդյունքում։ Նախորդ ամիսների մասով ստացվող տվյալների ճշգրտությունն ապահովելու նպատակով՝ անշարժ գույքին վերաբերելի տեղեկատվությունն այս պահին գտնվում է լրացուցիչ ստուգումների փուլում։ Տվյալների ամբողջացումից հետո խնդրին կտրվի լուծում նախորդ ամիսների համար նույնպես, եթե նախորդ ամիսների համար մերժման այլ պատճառներ չեն եղել։ Ուշադրություն․ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով։

ՀԱՐՑ 3։ Արդյոք 40+10 հազար դրամ աջակցությունը կշարունակվի 2025 թվականին։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել https://housing.socservice.am/ հղմամբ։ Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և խոցելի խմբերի համար։ 

ՀԱՐՑ 4։ Եթե ընտանիքիս անդամները ստացել են տվյալ ամսվա աջակցությունը միաժամանակ, իսկ ես՝ ոչ։ Այս դեպքում իմ տվյալները լրացուցիչ ճշգրտելու անհրաժեշտություն կա՞։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե https://rent.socservice.am/verify/ հղմամբ Ձեր առցանց դիմումն ունի «ենթակա է վճարման» կարգավիճակը, ապա տվյալ դեպքում Ձեր տվյալների ճշգրտման անհրաժեշտություն չկա։ 

ՀԱՐՑ 5։ Արդյոք կարող եմ առցանց եղանակով տեղեկանալ 40+10 հազար դրամ աջակցության շրջանակում իմ հայտի կարգավիճակի, ինչպես նաև վճարման գործընթացի վերաբերյալ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Ձեր գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ և հայտի կարգավիճակը ստուգել https://rent.socservice.am/verify/ հղմամբ՝ համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անունը, ազգանունը անձնագրի կամ հանրային ծառայությունների համարանիշի կամ նույնականացման քարտի տվյալները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարների վճարումներին կարող եք հետևել նաև dimum.ssa.am (առցանց դիմումների համակարգ) կայքէջի միջոցով։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Оперный фестиваль пройдет в музее-заповеднике «Царицыно»

Жительница Шатуры посетила штаб «Народного фронта» в Курской области

Певица Алсу развелась с мужем после 18 лет брака

Вадим Терещук: «Радио — это модно и навсегда»

Музыкальные новости

Объявлены судьи на матчи 3-го тура группового этапа Пути РПЛ Кубка России

«Metallica в Химках и табу для Shaman»: Паук пообещал избирателям «диктатуру» и фестиваль

РПЛ-2024/25. 6-й тур. «Динамо» — «Краснодар». Прямая трансляция

Дмитрий Дюжев сыграет Джо Байдена в новом сериале ТНТ и 1-2-3 Production

Новости России

«Россети» обеспечили электроснабжением детский сад и школу в поселке Нагорное

Оперный фестиваль пройдет в музее-заповеднике «Царицыно»

Вадим Терещук: «Радио — это модно и навсегда»

Сергунина: юных посетителей Московской недели кино ждет более 100 событий

Экология в России и мире

В ритме танца: Apelsin Ural Tango Marathon прошёл в столице Урала

Певец и музыкант Алекс Анохин: и тут, и там

Вадим Терещук: «Радио модно и навсегда, как сумка Birkin»

Michael Kors представил осеннюю рекламную кампанию

Спорт в России и мире

Теннисист Рублев вышел во второй раунд US Open

Теннисист Рублев был предупрежден за ругань в матче US Open

Последний в сезоне теннисный турнир Большого шлема стартует в Нью-Йорке

Шелтон о достижениях Тима на «Больших шлемах»: «Четыре финала и титул – то, о чем дети могут только мечтать. Я имею в виду себя, это было не так давно»

Moscow.media

Майское утро....

Что-то надвигается...

За поворотом прошлое....

Начался суд над опекуншей убитого в Екатеринбурге мальчика











Топ новостей на этот час

Rss.plus






Певица Алсу развелась с мужем после 18 лет брака

Оперный фестиваль пройдет в музее-заповеднике «Царицыно»

Илья Гращенков: Мигранты загнали российскую власть в ловушку

Жительница Шатуры посетила штаб «Народного фронта» в Курской области