ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստի ժամանակ նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:
Ավելի վաղ` հունիսի 12–ին, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնել էր, որ թույլատրել է «Արդշինբանկի» և «Էյչ–Էս–Բի–Սի Բանկ Հայաստան»-ի համակենտրոնացումը` եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։
Հանձնաժողովը վարույթը սկսել էր` հիմնվելով ընկերությունների` 2024 թվականի մարտի 27–ի դիմումների վրա։