Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծությանը։
Telegram-ի ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հայտնել է, որ գիշերը ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռ փրկարարական աշխատանքներ են իրականացվում հարվածների և բեկորների ընկնելու վայրերում։
Զելենսկին գրել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ վիրավորվել է։
«Այս և մնացած բոլոր հարձակումների համար մենք անպայման պատասխան կտանք Ռուսաստանին։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություններն անպատիժ չեն կարող մնալ», - ասել է Զելենսկին։