Добавить новость

Найден кот москвича, выкинувшего сына и жену из окна ЖК «Лефортово парк»

Госансамбль песни и танца Татарстана открыл новый сезон концертами в Кремле

В Подмосковье 31 августа пройдет финальный турнир по плаванию на открытой воде

Рособрнадзор подтвердил получение 67 жалоб на отказ в зачислении в 10-й класс

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Պատերազմի հետքը. Մոխրացում (Burnout). «Երբ մենք հասկանում ենք, որ մեզ համար շատ դժվար է դարձել ապրելը»

Burnout-ը կամ մոխրացումը զգացմունքային, ֆիզիկական և մտավոր հյուծվածության վիճակ է, որն առաջանում է երկարատև շարունակական սթրեսից: Դա տեղի է ունենում, երբ մարդը զգում է հոգեբանական ծանրաբեռնվածություն, զգացմունքային սպառվածություն և անկարող է այլևս բավարարել իր առօրյա, մշտական ​​պահանջները: Պատերազմը և հետպատերազմական սթրեսը ոչ միայն առանձին մասնագիտությունների տեր անձանց, այլև ողջ հասարակության մոխրացմանը հանգեցնող ամենամեծ գործոններից են։ 

Մոխրացման մասին «Մեդիալաբը» զրուցել է կլինիկական հոգեբան Եվա Ասրիբաբայանի հետ։

– Ընդունված է համարել, որ պատերազմական և հետպատերազմական իրավիճակներում մոխրացման առավել հակված են որոշակի մասնագիտության տեր անձինք՝ բուժաշխատողները, փրկարարները, լրագրողները և այլն։ Նրանք, որոնց ամենօրյա աշխատանքը «մարդ-մարդ» սկզբունքով է իրականացվում, և ովքեր ակամայից դառնում են այլոց տրավմաների երկրորդային կրողը։ 

– Այո, բայց ես կուզեի հարցին մյուս կողմից անդրադառնալ։ Այն, որ մարդկանց հետ անմիջական շփում պահանջող մասնագիտությունների տեր անձինք առավել հակված են մոխրացման, փաստ է, և դա այդպես է՝ անկախ պատերազմական կամ հետպատերազմական իրավիճակներից։ Ակնհայտ է, որ հոգեկան առողջության հետ կապված ծանր խնդիրներ ունեցող բուժառուների հետ շփվող բուժաշխատողներն առավել խոցելի են այս իմաստով, քան, օրինակ, ծրագրավորողները։

Բայց այստեղ մի կարևոր գործոն կա․ յուրաքանչյուրի՝ բժշկի, վիրաբույժի, մանկատան դաստիարակի, լրագրողի, սոցաշխատողի և ծրագրավորողի մոխրացման հավանականությունը սերտորեն կապված է նրա հոգեբանական տոկունության հետ։

Այսինքն՝ այն բանի, թե որքանով է ձևավորված նրա հոգեբանական իմունիտետը՝ ինչ միջավայրում է մեծացել, ինչ սոցիալական աջակցություն ունի այդ պահին, ինչքանով է հենվում ինքն իր վրա, որքանով վստահում իր ուժերին, ունի՞ արդյոք հոգեկան առողջության հետ կապված կամ ֆիզիկական խնդիրներ, որքանով են դրանք կոմպենսացված, կամ ինչպես է ընդհանրապես իմաստավորում աշխարհը։ Այսինքն՝ մենք պետք է կենտրոնանանք ոչ միայն մեր մասնագիտության, այլև՝ հոգեբանական տոկունությունը զարգացնելու վրա։ 

Բացի այդ, ինձ ինչ-որ իմաստով անհանգստացնում է այն կոնցեպտը, որ մենք անընդհատ կրկնում ենք, որ բժիշկները, լրագրողները, սոցաշխատողները և այլն, առավել հակված են մոխրացման։ Դա կարող է ինչ-որ չափով ազատել մեզ պատասխանատվությունից, այսինքն՝ եթե բժիշկ ես, ուրեմն մոխրացած ես, դա նորմալ է։ Բայց դա այդպես չէ։ Դա պետք է ոչ թե ազատի պատասխանատվությունից, այլ ավելացնի այն, ստիպի ավելի շատ հոգ տանել սեփական անձի նկատմամբ, ավելի լուրջ քայլեր ձեռնարկել՝ մոխրացումից խուսափելու համար, այլապես կդեֆորմացվի և կվերածվի մասնագետի, որն ունակ չէ իրականացնել իր աշխատանքը։

Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի՝ «Մեդիալաբին» տրամադրած տվյալների՝ 2018-2023 թթ. առաջին անգամ հաստատված ախտորոշումով հոգեկան և վարքային խանգարումների դեպքերն առավել շատացել են 20-39 տարեկան անձանց շրջանում։ Ինչո՞ւ են երիտասարդներն առավել խոցելի այս իմաստով։ Արդյոք խնդիրը հենց հոգեբանական իմունիտետի ձևավորման մե՞ջ է։

– Կարծում եմ՝ այստեղ ևս կարիք կա դիտարկելու միանգամից մի քանի գործոն։ Եթե խոսենք, օրինակ, հոգեբաններին դիմելիության մասին, ապա ակնհայտ է, որ գործ ունենք հոգեկրթման հետ։ Այո՛, մասնագետներին դիմողների մեծ մասը հենց երիտասարդներն են։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, թե ինչի հետ ստիպված եղանք գործ ունենալ՝ սիրելի մարդկանց՝ ընկերների, զուգընկերների կորուստ, անմիջական մասնակցություն պատերազմական գործողություններին կամ մտերիմների մասնակցություն, իսկ դա, հիմնականում, հենց երիտասարդների շրջանում էր։ Ստացվեց, որ հենց նրանք դարձան այս աղետի առաջին կրողը։ Եվ հետո՝ նրանց սպասելիքները կյանքից բոլորովին այլ էին․ մենք հույս ունեինք, որ սա կլինի առաջին սերունդը, որ պատերազմ չի տեսնի: Ցավոք, այդպես չեղավ։ 

Գալով հոգեբանական տոկունությանը, այո՛, այդ տարիքում այն դեռ նոր-նոր է ձևավորվում: Ակնհայտ է, որ 50-ին մոտ մարդն ավելի հստակ է պատկերացնում, թե ինքը ինչ գիտի կամ չգիտի, նրա պաշտպանական մեխանիզմը կա՛մ արդեն ամբողջությամբ քայքայված է, կա՛մ հստակ ձևավորված։

Բայց, կարծում եմ, այստեղ գործ ունենք նաև մեկ այլ գործոնի հետ․ ընդհանուր առմամբ, ընտանիքում, շրջապատում երիտասարդների նկատմամբ առավել ուշադիր են։ Օրինակ՝ երբ ավելի հասուն տարիքի մարդը օրեր շարունակ տուն է գալիս ընկճված կամ ջղային, չի ուտում կամ քնի խանգարումներ է ունենում, շատ ժամանակ ընտանիքում ուղղակի ասում են՝ դե լավ, պապան անտրամադիր է, բարկացած է, կանցնի։ Իսկ երիտասարդների դեպքում սովորաբար այդպես չէ․ նման պահվածքի շարունակականությունը միանգամից անհանգստանալու տեղիք է տալիս, և դիմում են մասնագետների։

– Այդ դեպքում որո՞նք են այն կարմիր դրոշակները, նախանշանները, որոնք պետք է ստիպեն մեզ կամ հարազատներին առավել ուշադիր լինել, հասկանալ, որ գործ ունենք մոխրացման հետ։

– Այն դեպքում, երբ հասկանում ենք, որ մեզ համար շատ դժվար է դարձել ապրելը, երբ մեզ թվում է, թե աշխարհը շատ վատն է դարձել մեզ համար։ Սա, իրականում, շատ դժվար նկատելի փաստ է մարդու համար։ Մենք հաճախ կարծում ենք, թե աշխարհը, մարդիկ շատ անարդար ու չար են մեր նկատմամբ, բոլորը վատն են։ Բայց այդպես չի լինում, դա տրամաբանական չէ։ 

Ցավոք, նման իրավիճակներում մենք ի վիճակի չենք լինում հարցին տրամաբանորեն մոտենալ: Պետք է ուշադիր լինել հատկապես այն պահերին, երբ մեզ թվում է, որ անելանելի իրավիճակում ենք, այլևս և ընդմիշտ։ Այն դեպքում, երբ խոսում ենք պատերազմի մասին, այո՛, անելանելի թվացող դեպքերը շատ են, բայց պետք է հիշել, որ քանի դեռ կաս, ապրում ես, փոփոխություններ լինելու են։

Նշան է նաև այն, որ մենք կորցնում ենք մեր ադապտացիայի կարողությունը, ճկունությունը, մեր սոցիալական կապերն ու նախընտրությունները սկսում են փոփոխվել, սկսում ենք ինքներս մեր նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորել, մեղավոր զգալ ինչ-որ բաների համար։ Սրա հետ մեկտեղ, պետք է ուշադիր լինել նաև ֆիզիոլոգիական փոփոխությունների՝ քնի խանգարումների, ախորժակի և քաշի փոփոխությունների, շարժունակության հետ կապված բարդությունների, վնասակար սովորությունների և կախվածությունների առաջացման ու խորացման և դրանց անտեսման նկատմամբ, ագրեսիվությանը, ապատիային և ժամանակի մեծ մասը տագնապային տրամադրության առկայությանը։

– Ենթադրենք՝ մարդը հասկացել է, որ մոխրացում ունի, ի՞նչ պետք է անի: Սովորաբար այս հարցի պատասխանը մեկն է՝ դիմել մասնագետի, բայց իրականության մեջ պարզ է դառնում, որ շատերն ուղղակի հակված չեն մասնագիտական օգնություն ստանալ՝ տարբեր պատճառներից ելնելով՝ կարծրատիպերից մինչև սովորական վախ։

– Չմոռանանք նաև այն, որ մասնագետին դիմելը նաև ֆինանսական ծախսեր է ենթադրում։ Ցավոք, թերապիան Հայաստանում էժան հաճույք չէ։ Այո, կան կենտրոններ, որոնք անվճար աջակցություն են տրամադրում, սակայն դրանց թիվը սահմանափակ է, դրանք բոլոր սոցիալական խմբերի համար չեն և այլն։ Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք, որ եթե մարդը խուսափում է մասնագետի դիմելուց որոշակի կարծրատիպերի պատճառով, նրա համար նաև շատ բարդ է լինելու ինքնուրույն հաղթահարել խնդիրը։ 

Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը․ կարդալ, ուսումնասիրել խնդիրը, որ տեսնում ենք: Այստեղ, սակայն, վստահելի աղբյուրների հարց է առաջանում, որովհետև բաց աղբյուրներում կարելի է գտնել հրաշալի մասնագիտական տեղեկատվություն, ինչպես նաև՝ աղբ, որից պետք է զգուշանալ։

Կարելի է կիսվել, զրուցել վստահելի մարդկանց, հարազատների հետ, աջակցություն խնդրել նրանցից։ Բայց շատ հաճախ մարդիկ ուղղակի չունեն օգնության խնդրանքով դիմելու հմտություն, վախենում են դրանից։ Ուստի, ցավոք, ես չունեմ այս հարցի պատասխանը։ Հաճախ մենք պարզապես ասում ենք՝ դիմեք մասնագետի, որովհետև հասկանում ենք, որ դա խնդիրը հաղթահարելու ամենաանվտանգ ճանապարհն է։

Այստեղ մենք կարող էինք խոսել համայնքային համապատասխան ծառայությունների հասանելիության մասին, բայց մեր երկրում այն դեռ հեռու է իրականություն լինելուց։ Թեև պետք է նշել, որ աշխարհում չկա որևէ մոդել, որը կարելի է իդեալական համարել։ Օրինակ՝ ամերիկյան համայնքային ծառայության մոդելը ևս, որ լավագույններից է համարվում, պատերազմի յուրաքանչյուր վետերանի կցված է սոցաշխատող, որը պարբերաբար տնայցեր է իրականացնում, դիտարկում նրա հարաբերությունները ընտանիքի անդամների հետ, օգնում զբաղվածության կամ կախվածությունների դեմ պայքարի հարցում, դարձյալ բազմաթիվ թերություններ ունի։ Ցավոք, մեր դեպքում այս ծառայությունների ձևավորումը տասնամյակների հարց է։

Սոնա Մարտիրոսյան

Նկարազարդումը՝ «ՄեդիաԼաբ»

MediaLab.am

The post Պատերազմի հետքը. Մոխրացում (Burnout). «Երբ մենք հասկանում ենք, որ մեզ համար շատ դժվար է դարձել ապրելը» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В Подмосковье 31 августа пройдет финальный турнир по плаванию на открытой воде

Рособрнадзор подтвердил получение 67 жалоб на отказ в зачислении в 10-й класс

Пойманного с наркотиками сына актера Сошальского суд Москвы оставил в СИЗО

Госансамбль песни и танца Татарстана открыл новый сезон концертами в Кремле

Музыкальные новости

РПЛ-2024/25. 6-й тур. «Динамо» — «Краснодар». Прямая трансляция

Гол и передача Батракова помогли «Локомотиву» обыграть «Ростов» и стать лидером РПЛ

Посол Антонов о новых санкциях США: американская администрация агонизирует

"Спартак" в большинстве не сумел обыграть "Зенит" в матче РПЛ

Новости России

Несколько французских государственных сайтов подверглись DDoS-атаке

Тюменский пенсионер въехал в качели на детской площадке и врезался в жилой дом

За прошедшие 10 лет объем рынка готовой складской недвижимости в России вырос в два раза и достиг 43,1 млн кв. м

Найден кот москвича, выкинувшего сына и жену из окна ЖК «Лефортово парк»

Экология в России и мире

Новые звезды артистов, дизайнеров и предпринимателей зажглись на IV Фестивале “Красивый бизнес России – Мода. Музыка. Кино”

Новые лица отелей Hilton на Сейшелах

Дети-пациенты посетили спортивный развлекательный комплекс

Светлана Петрова рассказала, ждать ли обвала цен на жильё

Спорт в России и мире

Рублёв проиграл Монфису на выставочном турнире в Нью-Йорке

Александрова вышла в полуфинал турнира WTA-500 в Монтеррее

Рейтинг WTA. Носкова стала №25, Эрика Андреева поднялась на 14 строчек, Потапова – на пять

Новак Джокович: «Соперничество с молодыми топами приносит мне удовольствие и вдохновляет на то, чтобы постоянно совершенствовать свой теннис»

Moscow.media

К строительству Северного обхода Омска планируют приступить не раньше начала 2025 года

Две орловчанки перевели мошенникам по более полутора миллиона рублей

"Калина" насмерть сбила пешехода

В ДТП на дороге Малахова – Бобровское в Свердловской области погибла 15-летняя девочка











Топ новостей на этот час

Rss.plus






В Подмосковье 31 августа пройдет финальный турнир по плаванию на открытой воде

Кубковую игру «Факела» и «Рубина» в Воронеже будет судить Юрий Карпов

Тюменский пенсионер въехал в качели на детской площадке и врезался в жилой дом

Рособрнадзор подтвердил получение 67 жалоб на отказ в зачислении в 10-й класс