Добавить новость

ReText.AI объявили о запуске API: теперь доступно массовое создание уникальных текстов без ошибок

Российских туристов озадачили перемены в Абхазии

Несовершеннолетняя из Подмосковья обманула на деньги пенсионерку из Радужного

Московские городские соревнования по лыжероллерам прошли в Северном Тушине

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բուլղարիա հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիներին ծեծել են, պահել են անմարդկային, կիսաքաղց պայմաններում. ԱԳՆ-ից դեռ արձագանք չկա

ՀՀ քաղաքացի Արամ Մնացականյանի և ընկերոջ Բուլղարիայում պլանավորած հանգիստն ավարտվել է անմարդկային պայմաններում՝ երեք օր խցում անցկացնելով, ծեծով և ոչ պարկեշտ վերաբերմունքով Բուլղարիայի սահմանապահների կողմից:

Արամը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ օգոստոսի 7-ին մեկնել են Բուլղարիա, պետք է հանգիստն այնտեղ անցկացնեին մինչև օգոստոսի 17-ը, սակայն հետ են վերադարձել 10-ին:

«Արդեն հասել էինք սահման, մեզ հետ էլի մարդիկ կային, հերթով ստուգում էին անձնագրերը, փաստաթղթերը ու ճանապարհում էին, մտածում էի՝ մեզ էլ կստուգեն, կճանապարհեն: Մեզ և մի քանի հոգու ևս առանձնացրեցին, կողքի տարածքում ստուգելու, հետո ասացին՝ չէ, դուք մերժված եք, մեր որոշումը վերջնական է»,- պատմեց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ իրենց թուղթ են տվել և ստիպել ստորագրել: «Թղթում գրված էր՝ չկարողացանք համոզել, թե ինչու՝ ենք գնում Բուլղարիա, չնայած նրան, որ բոլոր թղթերը կային, վիզա, գնում ենք հանգստի, տան ամրագրումներ և այլն»,- ասաց նա:

Հարցին՝ ԱԳՆ-ն հայտարարություն էր երեկ տարածել, միգուցե խնդիրը նրանում է եղել, որ ՀՀ քաղաքացիները դիմում են շենգենյան վիզայի համար, այցելում են տվյալ երկիր, ապա մի քանի օրից գնում այլ երկիր և դրա համար են ստիպված վերադառնում ՀՀ, նա ասաց, որ այդ խնդրից տեղյակ են եղել և որ իրենց վիզան բացառապես բուլղարական է եղել և որ պետք է բացառապես հանգստանային Բուլղարիայում, այլ երկիր չէին գնալու:

Շարունակելով ներկայացնել, թե ինչերի միջով են ստիպված եղել անցնել, նա նշեց, որ իրենց ուղեկցել են բանտանման մի տեղ, որտեղից իրենք կապվել են ՀՀ ԱԳՆ-ի հետ:

«ԱԳՆ-ից ասացին՝ պետք է դիմանաք, հետ գաք, զանգեցինք հյուպատոսարան, այնտեղից ասեցին՝ գիտենք՝ ինչ տեղ է, ահավոր պայմաններ են, դիմացե՛ք: Մենք տրնազիտով չէինք կարող հետ գալ, որովհետև տրանզիտ տարբերակով կարող էր նույն խդնիրը լիներ ու մեզ հետ էլի Բուլղարիա ուղարկեին: Միակ ադեկվատ որոշումը 3-4 օր այդտեղ մնալն էր, մինչև Սոֆիա-Երևան ուղիղ չվերթ լիներ, այդ մի քանի օրը սպասեցինք այդտեղ»,- նշեց նա:

Իսկ թե ինչպիսի վայր էր դա, Արամն ասաց, որ աննմարդկային պայմաններ էին, ոչ հիգիենիկ վիճակներ, սննդի խնդիր կար: Նրա խոսքով՝ արտաքին աշխարհի հետ կապ չկար:

«Պատուհանի մոտ ժամերով կարող էինք սպասել, որ մի ոստիկան գար, մեզ ուղեկցեր սրճարան, ուտելիք գնեինք, գայինք այդ խցում ուտեինք: Եթե ոստիկան չգար, ուտելիք չէինք  կարողանում գնել: Շատ քանակությամբ էլ չէինք կարող գնել, քանի որ փչանում էր, սառնարան չկար, մրջույներ ու միջատներ կային, մեծ մասամբ սոված էինք մնում»,- պատմեց նա:

Վերջին օրը երբ պետք է գայինք, ցանկանում էինք սրճարանում սնվել: «Պնդեցինք՝ ուզում ենք այդտեղ մարդու նման նստենք և ուտենք, իսկ ոստիկանը բորբոքվեց, ասելով՝ չեք կարող այդտեղ ուտել, ես չեմ կարող ձեզ սպասել, գործեր ունեմ: Ոզում էր բռնի ուժով ինձ դուրս հանել աթոռից, այդ պահին ընկերս մի քիչ նկարեց այդ պրոցեսը, բորբոքվեցին, հարձակվեցին ընկերոջս վրա, ասացին՝ վիդեոները ջնջի, ընկերս էլ ասաց՝ չեմ ջնջելու»:

Ըստ Արամի՝ հետո իրեն ուղեկցել են խուցը ու 10 րոպե հետո լսել է, որ ընկերը գոռում է՝ օգնե՛ք ինձ, օգնե՛ք ինձ: «Գնացի տեսա, ընկերոջս պառկեցրել էին գետնին, ձեռքերը բռնել էին, նույնիսկ մեջքը ճղվել էր: Հետո ինձ էլ պառկեցրեցին գետնին, ձեռնաշղթաներ անցկացրեցին, ստիպում էին, որ այդ վիդեոները ջնջեք: Վերջը հասկացանք՝ տարբերակ չունենք չջնջելու, հեռախոսը տվեցինք իրենց, պին կոդը ստիպեցին հավաքենք, հեռախոսը մեկ ժամ պահեցին, հետո հետ բերեցին ֆոտոներն ու վիդեոները ջնջած ու մեկ ժամ հետո ուղեկցեցին արդեն, ինքնաթիռով հետ եկանք Հայաստան»,- ասաց նա:

Հարցին՝ ԱԳՆ-ում տեղյակ են միջադեպի մասին, ի՞նչ են ասել, նա նշեց. «ԱԳՆ-ից ասացին՝ ցավում ենք, մեր հյուպատոսին ուղարկել ենք բուլղարական կողմի հետ հանդիպման, որ պատմի, խոսի դրա մասին, բայց դեռ արդյունք չկա, հենց լինի կտեղեկացնենք: Ցիվիլ խոսում է ԱԳՆ-ն, բայց չգիտեմ՝ որքանով են գործողություններ արվում»:

Արամ Մնացականյանը Tert.am-ին տրամադրել է վիդիոներ, թե ինչ պայմաններում են պահվել, ելքի թույլտվությունը Բուլղարիա:

Tert.am-ը հասկանալու համար, թե ԱԳՆ-ն ինչ է անում դեպքի հետ կապված փորձեց կապ հաստատել ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի հետ, նա դեռ չի պատասխանել զանգերին: Հետագայում կփորձենք խնդրի մասին նորից խոսել ԱԳՆ-ի հետ:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Стали известны города России, куда в августе россияне хотят попасть больше всего

Эксперт: рубль укрепился к юаню после встречи глав правительств РФ и КНР

REDMOND выбрал бытовые устройства будущего

Как БАДы бренда Dr.Zubareva помогают получать дополнительный заряд энергии?

Музыкальные новости

Маск после ареста Дурова во Франции не исключил казней в Европе за лайки

После «Спартака» чемпион устал морально — в Самаре шоу не будет. Прогноз на «Акрон» — «Зенит»

Shot: спутница Дурова Вавилова до переезда в Дубай жила в Москве

Сергей Собянин: Панде Катюше из Московского зоопарка исполнился год

Новости России

Стали известны города России, куда в августе россияне хотят попасть больше всего

Россия стала лидером по объемам купленного золота на фоне дедолларизации

Блог Сергея Собянина. Для поездов и автомобилей: ...

На реконструируемом стадионе «Торпедо» строители возводят трибуны

Экология в России и мире

Психолог Роман Цветков: что значит быть психологически зрелым человеком

10 секретов, которые психологи скрывают: узнайте, что они не хотят, чтобы вы знали!

Россиянам будут давать гранты на устойчивое развитие заповедных территорий

12 фактов о скелете

Спорт в России и мире

Александрова проиграла в полуфинале теннисного турнира в Монтеррее

Чемпион "Большого шлема" оценил сетку Даниила Медведева на US Open

В зоне особого давления // начинает US Open после допингового скандала первая ракетка мира Янник Синнер

Екатерина Александрова уступила Лулу Сун в полуфинале турнира WTA-500 в Монтеррее

Moscow.media

Ученые ИПМаш РАН объяснили механизм формирования материалов для нового поколения оптоэлектронных устройств

В ДТП на дороге Малахова – Бобровское в Свердловской области погибла 15-летняя девочка

Раскрыто, как без вреда для здоровья спать днём

ТСД промышленного класса Saotron RT-Т510











Топ новостей на этот час

Rss.plus






ReText.AI объявили о запуске API: теперь доступно массовое создание уникальных текстов без ошибок

Рифат Сабитов: «У каждого, кто выкладывает в сеть информацию, должна быть ответственность»

Несовершеннолетняя из Подмосковья обманула на деньги пенсионерку из Радужного

Для взноса попросили отсрочку