Մեկնարկել է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի օգոստոսի 9-ի «Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման ծրագրերի և վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը» հաստատելու մասին N 1445-Ա/2 հրամանի:
Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:
Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունն ընտրելու համար կից ներկայացվում է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ https://tinyurl.com/yc6atvd7:
Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում հայտերն ընդունվում են օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը ժամը 18:00-ն:
Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը մեկնարկում է 2024 թվականի սեպտեմբերի 11-ից և ավարտվում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:
Առարկայական վերապատրաստման նպատակով հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի/անձի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը) կամ
այն ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը), որտեղից ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ համաձայն սահմանված նորմի,
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
6) բարձրագույն կրթություն չունեցող անձինք՝ կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի,
7) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք ըստ առարկաների հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով /հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում/. նույն արդյունքն ուղարկված է նաև ուսուցչի անձնական էլ. փոստի հասցեին:
Հարկ է հիշեցնել, որ դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ուսուցչի նախընտրած վերապատրաստող կազմակերպություն /բուհ/, որի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է նաև յուրաքանչյուր բուհի պաշտոնական կայքում:
Ստորև՝ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նպատակով: