ՌՊԼ 6-րդ տուրում «Լոկոմոտիվը» ընդունել էր «Ռոստովին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման 46-րդ րոպեին տանտերերի 3-րդ գնդակը խփեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը։ Նա փոխարինվեց 60-րդ րոպեին։
Այս տուրից հետո «Լոկոմոտիվը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը։