Добавить новость

Завод весового оборудования | Импортозамещение весового оборудования

Более 11 тыс. кубометров древесины вывезли из Прикамья без карантинных сертификатов

Магия зеркал

Более 3 тысяч жителей Каширы стали членами клуба «Активное долголетие»

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած արտածին բարենպաստ գործոնների շնորհիվ 2024թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության 10.4% ցուցանիշ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ տնտեսական աճի առումով ՀՀ-ում վիճակը բավական բարենպաստ է, սակայն փոքր-ինչ խորքային ուսումնասիրության դեպքում բացահայտվում են տնտեսությունում ինչպես փաստացի առկա, այնպես էլ մոտ ապագայում հնարավոր մի շարք լրջագույն խնդիրներ։ Մասնավորապես, վիճակագրական տվյալները վկայում են, որ վերոհիշյալ բարենպաստ գործոնների ազդեցությունը գնալով թուլանում է։ Պատահական չէ, որ ապրիլից արձանագրվում է մշակող արդյունաբերության (առաջին կիսամյակի բարձր տնտեսական ակտիվության «լոկոմոտիվի»՝ ոսկերչական գործունեության ծավալների մասով) աճի կտրուկ դանդաղում, ինչի հետևանքով 2024թ. երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր ամիս արձանագրվել է մշակող արդյունաբերության կուտակային աճի՝ նախորդ ամսվա ցուցանիշից զգալիորեն ավելի ցածր մակարդակ։ Ավելին, այդ աճին զուգընթաց ՀՀ տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք ենթաճյուղերում (օրինակ՝ սննդամթերքի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն և այլն) ամիսներ շարունակ անկում է արձանագրվում: Այսինքն՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրության աճը (թեև ամսեամիս զգալիորեն դանդաղող, սակայն դեռևս համեմատաբար բարձր) կարողացել է «չեզոքացնել» այդ անկման ազդեցությունը՝ «քողարկելով» արդյունաբերության կառուցվածքի վատթարացման միտումները: Ընդհանրապես, ՀՀ տնտեսության՝ դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում, արտածին գործոնների ազդեցությամբ, սկսված «դեֆորմացիան» նոր թափ է ստացել վերջին ամիսներին՝ պայմանավորված ոսկերչական գործունեության ենթաճյուղի զարգացումներով, սակայն, արդեն իսկ պարզ է, որ նշված արտածին գործոնների չեզոքացման շարունակման պարագայում տնտեսությունը կբախվի լրջագույն խնդիրների հետ։
  • 2024թ. առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի քան եռակի պակաս է՝ պայմանավորված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճի ավելի քան քառակի դանդաղմամբ։ ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ և ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 8.0%-ով։

    Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 1,187.6 մլրդ դրամ և ճշտված պլանի համեմատ նույնպես թերակատարվել են՝ 9.0%-ով։
  • ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերը 2024թ. առաջին կիսամյակում կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ կամ ճշտված պլանի ցուցանիշից 12.5%-ով պակաս: Թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Թերակատարում է արձանագրվել հաշվետվությունում նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում։ Տոկոսային արտահայտությամբ առավել զգալի են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, վիճակագրական կոմիտեի, արտաքին հետախուզության ծառայության և էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները:
  • 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 11.0 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ծրագրված էր ունենալ 56.4 մլրդ դրամի պակասուրդ: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 67.4 մլրդ դրամով:

    Ուշագրավ է, որ բյուջեի՝ թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի և թե՛ պակասուրդի առումով շատ հաճախ փաստացի և պլանային մեծությունների միջև շեղումը ճշտված պլանի նկատմամբ ավելի մեծ է, քան հաստատված պլանի նկատմամբ։ Այսինքն՝ շատ դեպքերում, ճշգրտման արդյունքում փոխանակ ծրագրված ցուցանիշներն ավելի իրատեսական դառնային, դրանց զգալի մասն ավելի է «հեռացել» իրականությունից։ Իսկ դա վկայում է այն մասին, որ կառավարությանը դեռևս չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման հմտությունների անբավարար մակարդակի հիմնախնդիրը։ Դրա փոխարեն ծրագրերի իրականացման բոլոր թերակատարումների համար հաշվետվությունում բերվել են զանազան «օբյեկտիվ» հիմնավորումներ՝ հաստիքների թերհամալրում, եղանակային վատ պայմաններ, գնման գործընթացի հետ կապված խնդիրներ, դոնորների հետ ընթացակարգային խնդիրներ և այլն:

    Բյուջեի ծրագրային դասակարգմամբ ծախսերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործող կառավարությունը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր կա՛մ ընդհանրապես չի իրականացրել, կա՛մ դրանց կատարողականները շատ ցածր են։ Այդպիսի ծրագրերից են, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը», որն ընդհանրապես չի իրականացվել և «Թվային փոխակերպման գործընթացի իրականացումը», որը կատարվել է ընդամենը 0.6%-ով։

    Մտահոգիչ է այն հանգամանքը, որ 2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը։ Բյուջեի ծախսերի թերակատարումը նաև պայմանավորված է եկամուտների թերակատարմամբ։ Առաջին կիսամյակի միտումների պահպանման պարագայում տարեկան կտրվածքով կվտանգվի 2024թ. պետական բյուջեի կատարումը, և չի բացառվում նաև, որ կհանգեցնի բյուջեի սեկվեստրի։ Ավելին, հարկային եկամուտների՝ տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշից կրկնակի ցածր աճի տեմպը, թերևս, վկայում է ՀՀ տնտեսությունում առկա լրջագույն խնդիրների մասին։ Մինչդեռ, բացի այն, որ «կաղում է» հարկային վարչարարությունը, պատկան մարմիններում շարունակում է չլուծված մնալ նաև պետական կառավարման համակարգում տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերի արդյունավետ իրականացման կարողությունների ապահովման հիմնախնդիրը։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/oyp85։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Москвичам посоветовали носить респираторы от пыльной бури

Славянская стойкость в каждом колоколе от мастерской Ильи Дроздихина

Майк Помпео: экономический путь России должен быть с Западом, а не с Африкой

В центре Тулы самокатчик сбил женщину и скрылся: куда тулякам сообщать о нарушителях

Музыкальные новости

Добрынина похоронят на «алле звезд» в Москве

Виктория Чертина награждена за вклад в мировую Fashion-индустрию

Росгвардейцы в Тюмени обеспечили безопасность Международных соревнований по спортивной борьбе и матча Чемпионата России по хоккею

Предприятие холдинга «Швабе» организует фотопрогулку с тест-драйвом фотообъективов «Зенит»

Новости России

Более 3 тысяч жителей Каширы стали членами клуба «Активное долголетие»

Крыловчанин – участник реалити-шоу

Выставка художников «Река жизни» открылась в Доме Нижегородской области в Москве

Приготовивший кофе Путину и Собянину студент рассказал о своем волнении

Экология в России и мире

Как адаптировать коллектив к новым вызовам и изменениям

Журналистка Ксения Собчак появилась на публике в шляпе гусара

Искусствоведы узнали о крупнейшей в мире частной коллекции русского императорского фарфора Елены Батуриной

Фонд «Зеленая миссия» запустил акселератор для социальных предпринимателей и продолжает прием заявок на участие в конкурсе

Спорт в России и мире

Мирра Андреева дебютирует в топ-20 рейтинга WTA

Теннисист Рублев рассказал об угрожавшей ему ампутации

Пегула выбила Кудерметову с турнира WTA в Пекине

Теннисист Рублев: после US Open мне грозила ампутация

Moscow.media

С момента открытия по трассе М-12 Восток проехали более 20 млн раз

На Буровой столкнулись маршрутка и грузовик. Пострадали пятеро

Яркая ночь на Малом Вкдъявре

В Новосибирской области по БКД отремонтировали и ввели в эксплуатацию 31 дорожный объект











Топ новостей на этот час

Rss.plus






Завод весового оборудования | Импортозамещение весового оборудования

Более 11 тыс. кубометров древесины вывезли из Прикамья без карантинных сертификатов

Выставка художников «Река жизни» открылась в Доме Нижегородской области в Москве

Более 3 тысяч жителей Каширы стали членами клуба «Активное долголетие»