Վրաստանը չենթարկվեց ամենաուժեղ ճնշմանը, չբացեց «երկրորդ ճակատ» ՌԴ-ի դեմ և դրանով իսկ պահպանեց խաղաղությունը։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք չտրվեցինք հսկայական համակարգված ճնշմանը, չբացեցինք երկրորդ ճակատ և չմիացանք պատժամիջոցներին, որոնք կարող էին երկիրը տանել տնտեսական աղետի և պատերազմի։
Շատ բան վտանգելով՝ մենք խաղաղություն ապահովեցինք մեր երկրի համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։