Տոկիոյի Օլիմպիական խաղերի 110 մետր արգելավազքում բրոնզե մեդալակիր Ռոնալդ Լևին ՝ Ջամայկայից, չորս տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար:
Այս մասին հայտնել Է Television Jamaica հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մարզիկը համապատասխան որոշմամբ նամակ է ստացել Ջամայկայի հակադոպինգային հանձնաժողովից օգոստոսի 21-ին։
Վազողն իրավունք ունի որոշումը բողոքարկել Մարզական արբիտրաժային դատարանում։