ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները, այդ թվում՝ վեհաժողովում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն ներառված են «անցանկալի անձանց» ցուցակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Եթե այդ անձինք Ադրբեջան ժամանեն ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության մանդատի վերականգնումից առաջ, նրանց թույլ չեն տա մուտք գործել երկիր», – ասել է նա՝ անդրադառնալով COP29-ի շրջանակներում Շվաբեի՝ Բաքու այցելելու հնարավորության մասին։