Ադրբեջանն ու Ուզբեկստանը Ստեփանակերտում (որն ադրբեջանցիները Խանքենդի են կոչում) թեթև արդյունաբերության ձեռնարկություն են հիմնելու։ Այդ մասին Տաշքենդում կայացած ասուլիսում հայտնել է Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հիշեցրել է, որ Ուզբեկստանն իր միջոցներով Ֆիզուլիում միջնակարգ դպրոց է կառուցել, գովաբանել է երկու երկրների բարեկամությունը և ասել, թե Ադրբեջանը միշտ զգացել է ուզբեկ ժողովրդի եղբայրական աջակցությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր