Եթե զգում եք ձմերուկի կամ սեխի թունավորման ախտանիշներ, որոնք արտահայտվում են սրտխառնոցի, փսխման, փորլուծության տեսքով, ապա պետք է սկսել ավելի շատ հեղուկներ խմել, չանտեսել երկարատև փսխումը, ինչպես նաև որոշ ժամանակով հրաժարվել սննդից և ալկոհոլից, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է բժիշկ Լյուդմիլա Սուխորուկովան։