«Քրիսթալ Փելասի» հարձակվող Ջորդան Այուն պայմանագիր է կնքել «Լեսթերի» հետ, հայտնում է «աղվեսների» մամուլի ծառայությունը։
32-ամյա գանացին երկու տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 5,9 մլն եվրո:
Այուն վերջին վեց մրցաշրջաններն անցկացրել է «Քրիսթալ Փելասում»: Հարձակվողը 212 խաղում դարձել է 23 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։