Օգոստոսի 24-ին, ժամը 11:48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:56-ին: Այրվել են տան ամառային խոհանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), առաստաղի երեսպատումը և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։ Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից: