Добавить новость

Путин сфотографировался с детьми Кадырова во время визита в Чечню

Суд избрал меру пресечения пяти фигурантам дела преподавателя РУДН о миграции

Начался новый этап реставрации деревянных скульптур павильона «Советская печать» на ВДНХ

На Солнце 23 августа произошло девять мощных вспышек



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հարկային տեռորին տալիս են իրավական հիմք, սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին. Թադևոս Ավետիսյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները հերթական անգամ իրարանցում են առաջացրել ներկայացրած նոր նախագծով: Գործող օրենքով, եթե հարկային տեսուչները պարզում են, որ տնտեսվարողը թաքցրել է հինգ միլիոն դրամ և ավելի հարկ, նա կարող է վճարել դա և խուսափել պատասխանատվությունից: Սակայն այժմ ուզում են փոփոխել համապատասխան դրույթը, որ վճարումները կատարելուց հետո էլ տնտեսվարողը պատժից չխուսափի: ՊԵԿ-ն ասում է, թե այս կերպ հավասար պայմաններ է ստեղծում բարեխիղճ և ոչ բարեխիղճ տնտեսվարողների միջև, փորձագետներն ահազանգում են վտանգների մասին: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դրույթը փոփոխելու մի քանի պատճառ կա: «Բազմիցս նշել եմ, որ ունենալու ենք տնտեսական որոշակի դժվարություններ, երբ արտաքին պատահական գործոնն իր ազդեցությունը թուլացնի տնտեսական աճի առումով: Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական միջավայրին, որից Հայաստանն էապես օգտվեց, բայց արտաքին գործոնը կարճաժամկետ էր, դրա արդյունքները չկապիտալացրեցին:

Դրամական այն ներհոսքերը, որոնք ունեցանք մեր տնտեսությունում, և մյուս դրական ազդեցություններն ապահովեցին ընդամենն ընթացիկ բարձր տնտեսական աճ: Հիմա այդ գործոնները թուլանում են, տնտեսական աճի բարձր տեմպերի էական անկում ունենք, որը բերել է ծրագրված հարկային մուտքերի էական նվազման: 2024 թ.-ին ծրագրել էին հարկային մուտքեր, և էական թերակատարում կա: Այսպես շարունակվելու պարագայում տարեվերջին էլ ավելի մեծ դժվարություններ ենք ունենալու ծրագրված հարկային մուտքերն ապահովելու իմաստով: Ունենք երկու ճանապարհ՝ կամ դեֆիցիտը պետք է ավելացվի, և դրանով ծրագրված ծախսերն ապահովեն, կամ ուղղակի պետք է ծախսերը կրճատվեն, իսկ այդ դեպքում ավելի ակնհայտ կդառնա այս իշխանության պոպուլիստական երեսը, ինչը քաղաքական իմաստով ձեռնտու չէ նրանց: Դրա համար զարկ են տվել հարկային տեռորին և հարկային բեռի ավելացմանը: Քանի որ այս իշխանությունները չեն կարողանում տնտեսության երկարաժամկետ ծրագրեր և արդյունավետ կառավարման հիմքեր ձևավորել, ինչը խոստացել էին, ոտքի վրա փորձում են խնդիրները քողարկել կամ կացնային ձևով լուծել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ տեսել ենք հարկային տեռորի դրսևորումներ ապօրինի գործադրմամբ: «Օրինակ՝ ավտոներկրողներին չէին վերադարձնում ավելացված արժեքի հարկն ամենատարբեր ապօրինի հիմնավորումներով, շինծու քրեական գործեր էին ձևակերպում և այլն, փորձում էին ապօրինի բանակցել գործարարների հետ, օրինակ՝ իքս գումար պետք է վերադարձնենք, արի դրա 60 տոկոսից հրաժարվի, 40-ը վերադարձնենք և այլն: Առանց իրավական հիմքի տեռորի էին ենթարկում գործարարներին: Քանի որ դա բացահայտվեց, օբյեկտիվորեն առաջացան դժվարություններ, հիմա հարկային տեռորին տալիս են իրավական հիմք: Ազգային ժողովում ունեն մեծամասնություն, ցանկացած օրինագիծ էլ ինչ-որ փաթեթավորմամբ կանցկացնեն: Փաթեթավորումը գեղեցիկ է, փայլփլուն, ասում են՝ հավասար հնարավորություններ են ստեղծում և այլն, բայց իրականում այստեղ որևէ հավասար հնարավորության խնդիր չի լուծվում: Փաստացի լուծում են մաքսիմում հարկ «քերթելու» խնդիրը, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ լուրջ դժվարություններ ենք ունենալու, և հարկային մուտքերի ապահովման լրացուցիչ բեռը պետք է արվի տնտեսվարողների հաշվին, իսկ դա եղած գործիքակազմով բարդ է, նոր գործիքակազմ է պետք:

Իսկ այն փաստացի նաև վախեցնելու, պատժիչ, կոպիտ ու կացնային ձևով է: Հարկային տեսուչը պետք է հարկային մուտք ապահովի, հիմնավոր կամ անհիմն առաջարկում է հարկային պարտավորություն: Գործարարը հրաժարվում է այդ պարտավորությունը կատարելուց: Հրաժարվելու, նաև կատարելու պարագայում վրա է հասնում հարկային հիմքով քրեական պատասխանատվությունը: Սա, իհարկե, կառաջացնի վախի մթնոլորտ, և շատ գործարարներ արդեն կլինեն ոչ հավասար պայմաններում: Իսկ ինչո՞վ է հարկային տեսուչը շահագրգռված նույնիսկ անհիմն կերպով հարկային պարտավորություններ առաջարկելու: Առաջին՝ պլանը կատարելու համար, հարկային մուտքեր չեն կարողանում ապահովել, տնտեսությունը չի աճում այն չափով, ինչ չափով կանխատեսվում էր, երկրորդ՝ իր «քյարը» այն բոնուսներն են, որոնք նա և իր համակարգը պետք է ստանան»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավաստիացնում է՝ սա ունենալու է հետևանքներ: «Կացնային այս կարգավորումները նկատի ունենալով՝ բազմաթիվ ներդրումային նախագծեր կհետաձգվեն կամ մասամբ կիրականացվեն: Գուցե սա կարճաժամկետ լրացուցիչ մուտքեր ապահովի պետական բյուջե, բայց երկարաժամկետում էական խնդիր է առաջացնելու՝ կրճատվելու են հարկային մուտքերը, որովհետև սա բացասաբար է անդրադառնալու տնտեսական ակտիվության վրա: Այս իշխանությունները օրվա խնդիր լուծող, իրենց մեկ օրվա իշխանությունը երկարացնող վարքագծով են առաջնորդվում, և այս նախագիծը տեղավորվում է իրենց վարքագծի և տրամաբանության մեջ: Սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին, որովհետև նման կարգավորումները մեր նման երկրներում, որտեղ ամբողջական տեղեկատվական արդյունավետ համակարգեր չկան, լուծված չեն պետություն-մասնավոր գործընկերության բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները, նման կացին տալ պետության ձեռքը, նշանակում է լուրջ հարված հասցնել գործարար միջավայրին»,-ասում է պատգամավորը:

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ի՞նչ ականներ կան այս փոփոխությունների հիմքում: «Ծրագրված հարկը չեն կարողանում հավաքել, որովհետև չեն իրականացրել արդյունավետ տնտեսական քաղաքականություն, բարձր տնտեսական աճը, որն իրենց հետ աղերս չուներ, չեն կարողացել կապիտալացնել, ոգևորվել են, գլուխ գովել, կապիտալ շինարարություն են իրականացրել, բյուջեի նախագիծ են հաստատել, բայց հիմա չեն կարողանում փող հավաքել, ամեն ամիս թերհավաքման ցուցանիշը բարձրանում է, հիմա ուղղակի պետք է «քերթեն» հարկը: Մի նախագծի մասին խոսեցինք, սա էլ մյուսն է: Վստահաբար ասում եմ, որ նման նախագծեր այս իշխանության օրոք շատ են լինելու»,-ասում է Թադևոս Ավետիսյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Стало известно о состоянии пострадавших во время бунта в колонии под Волгоградом

Архивы: в 1940 году Франция и Британия собирались вторгнуться в СССР в 2 местах

Вильфанд предупредил о жаре в более чем 15 регионах России

7 фактов о Кирилло-Белозерском монастыре, самом большом в России

Музыкальные новости

Финал Кубка России по аквабайку: титул чемпиона завоевал представитель Санкт-Петербурга Анастас Панченко

Игита рассказал о подготовке сборной Казахстана к ЧМ-2024

РБК: в Туле рухнули цены на новостройки

Путин выпустил указ, который ждали очень давно: Люди из западных стран массово устремились в Россию

Новости России

Москвичей пригласили на бесплатную интерактивную программу Музея Победы

Архивы: в 1940 году Франция и Британия собирались вторгнуться в СССР в 2 местах

["Я куда-то зашёл..."] Признак одичания. Поэт Дмитрий Аникин о возвращении к истокам, важности рифм, сходстве поэзии с математикой

В ООН заговорили об «одинаковой ответственности», касательно американской ЧВК в Курской области РФ

Экология в России и мире

«Норникель» оптимизирует производство с помощью «Озера данных»

Дети-пациенты Ставропольской психиатрической больницы посетили спортивный комплекс детского центра Family Park.

Дети-пациенты посетили спортивный развлекательный комплекс

В театральной студии «Зазеркалье» продолжаются репетиции

Спорт в России и мире

Эрика Андреева одержала первую победу над соперницей из топ-20 рейтинга WTA

Екатерина Александрова уступила Лулу Сун в полуфинале турнира WTA-500 в Монтеррее

Теннисистка Александрова довольна своей игрой во втором круге турнира WTA в Мексике

Экс-глава антидопинговой программы ATP Ингс: «В деле Синнера правила были соблюдены на 100%. Ключевой момент – это его возможности, он привлек лучших юристов»

Moscow.media

Почти 60 водопропускных труб отремонтировали на трассе Р-132 в Смоленской области

Врач напомнила о вреде пристрастия к переработанному мясу из-за риска рака желудка

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

На трассе М-8 Холмогоры в Подмосковье меняют верхний слой покрытия











Топ новостей на этот час

Rss.plus






Сергей Собянин: Панде Катюше из Московского зоопарка исполнился год

Стало известно о состоянии пострадавших во время бунта в колонии под Волгоградом

Москвичей пригласили на бесплатную интерактивную программу Музея Победы

Архивы: в 1940 году Франция и Британия собирались вторгнуться в СССР в 2 местах