Գյումրու Մայակովսկի փողոցի 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը, որն 9 ամիս առաջ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից (նա համասեփանակատեր է) կեղծ համաձայնագիր են սարքել, որով իր տան հիմնական պատն անցնում է հարևանին, նորից դիմել է Aravot.am-ի խմբագրություն՝ իր դժգոհությունը հայտնելով իրավապահ մարմիններից։