1990թ․ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին՝ դրանով իսկ իրականություն դարձնելով անկախ պետականության վերստեղծման բազմամյա ձգտումը։ Հայաստանի անկախության հռչակագիրն իր դրույթներում ամփոփում է համայն հայության հավաքական կամքն ու ձգտումը՝ ապրելու ազատ և ինքնիշխան երկրում՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներով և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով և զարգացնելով 1918 թ. մայիսի 28-ին