Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Ford» և «Shacman» մակնիշի բեռնատարը:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Ford»-ն էլ հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշներին՝ կոտրելով մի քանիսը: