«Ապառաժ». Ամեն տարի օգոստոսի 23-ին Մոսիյանների ընտանիքը Մարտունիում այցելում էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նահատակված որդու, եղբոր, ամուսնու, հոր՝ Մերուժանի գերեզմանին, ծաղիկներ խոնարհում, խնկարկում՝ հիշելով այն պահերը, երբ Մերուժանն իրենց հետ էր։ Այդ տարիները որքան որ երանելի են ընտանիքի համար, նույնքան էլ ցավոտ են, քանզի պատերազմ էր և անընդհատ զոհվում էին մեր տղաները հանուն հայրենիքի։