«Այս իշխանության, Կառավարության համար «Հայֆիլմ» գոյություն չունի, դրան վերաբերվում են՝ զուտ որպես բեռ-տարածք, շենք-շինություն, որը դարձել է ծախսի «բուն»։ Այս քայլով ուզում են ազատվել «Հայֆիլմից» ու ամեն ինչ խցկում են մի ափսեի մեջ։ Բերել լուրջ-լուրջ բաներ են քննարկում, Ակադեմիական քաղաք, երբեմն, որ այս անունները կարդում եմ, տպավորություն է, որ ես ապրում եմ Ֆրանսիայում, Ճապոնիայում, Շվեյցարիայում։ Հայաստանի Կառավարությունն Ակադեմիական քաղաք կառուցելուց առաջ նախ պետք է հասկանա, թե այնտեղ ովքե՞ր են սովորելու, գուցե այն մարդիկ, որոնք ծխախոտով, «Նիվաների» ղեկերին նստած՝ ամեն օր գնում-գալի՞ս են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Բաբայանը։