Ռուսաստանը շարունակում է հարձակումն Ուկրաինայի արևելքում և չի պատրաստվում ուժերը հեռացնել այդ ուղղությունից Կուրսկի շրջանը պաշտպանելու համար։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Ռուսական ռազմական հրամանատարությունը որոշել է զգալի ուժեր չփոխանցել արևելյան Դոնբասի առաջնագծից, որպեսզի օգնի հետ մղել Ուկրաինական հարձակումը Կուրսկի շրջանում»,- ասել Է գործակալության աղբյուրը, որը մոտ է ռուսական իշխանություններին: