«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Եղեգնաձորում անցկացվելիք ֆեստիվառին վարչապետի մասնակցության փաստը Վայոց Ձորն ուղղակի արտակարգ գոտի է դարձրել։ Ոստիկանական ավտոմեքենաներն առավոտից երեկո շրջում են հատկապես Եղեգնաձորում, զննում, մաքրում տարածքը, ինչպես վարչապետի բոլոր այցերից առաջ։
Մեզ պատմեցին, որ հուլիսի վերջերին, երբ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ, մասնավորապես Էջմիածնի «Ձնծաղիկ» մանկապարտեզի շինաշխատանքներին էր որոշել հետեւել, այցից մոտ երկու ժամ առաջ Երեւանից ժամանած փրկարարները եւ ՆԳՆ այլ աշխատակիցներ մոտ 200 մետր շառավղով, բառի բուն իմաստով, մաքրազարդել էին մանկապարտեզի տարածքը, քարշակներով տարածքից դուրս բերել անգամ կայանված ավտոմեքենաները, հեռացրել մարդկանց, տարածքն «անապատացրել»` ազատելով բոլոր շնչավորներից, որ հավքն իր թեւով, օձն իր պորտով չկարողանա մոտենալ մեր «դեմոկրատ ու ժողովրդի սիրելի» ղեկավարին»:
Մանրամասները՝ այստեղ։